Հանրագիտարան

Լոլիկի մշակումը

Լոլիկը (Lycopersicon) մորմազգիների ընտանիքի բանջարաբույս է: Այն պարունակում է վիտամիններ, շաքար, հանքային նյութեր: Լոլիկի պտուղները սննդում օգտագործում են տարբեր եղանակներով: Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է, Եվրոպա է բերվել 16-րդ դարի կեսերին: Հայստանում մշակվում է ամենուրեք որպես միամյա մշակաբույս:
Լոլիկը ջերմասեր և լուսասեր բույս է, բավական երաշտադիմացկուն: Նրա սերմերը ծլում են 120-ից ոչ պակաս ջերմության պայմաններում: Հողի 160-ից ցածր ջերմության պայմաններում բույսերի աճը դանդաղում է, արմատները լավ չեն գործում: Դրա համար սառը հողերում գարնանը շուտ տնկած բույսերը շատ դանդաղ են աճում, լավ չեն ծաղկում և պտուղ չեն տալիս:
 
Եթե լոլիկը մշակում են առանց ծածկոցների, ապա սածիլումն Արարատյան հարթավայրի գոտում պետք է կատարել ապրիլի 20-ից, գարնանային ուշ ցրտահարությունների վտանգից հետո: 
Լոլիկի սածիլման համար խորհուրդ է տրվում պատրաստել թմբեր և ակոսներ, սածիլումը կատարել թմբի մեկ կամ երկու կողմից: Լոլիկի մշակման դեպքում առուների լայնությունը պետք է լինի 70 սմ սահմաններում, խորությոնը՝ 15-20 սմ:
 
Առուների երկարությունը պետք է լինի այնպիսին, որ ջուրը հավասար և դանդաղ հոսի: Թմբերի լայնությունը կարելի է վերցնել 90 սմ և սածիլումը կատարել թմբի երկու կողմից: Սածիլումը պետք է կատարել առավոտյան կամ երեկոյան՝ խուսափելով արևի ճառագայթներից:
 
Սածիլումից հետո անհրաժեշտ է թեթևակիորեն ջրել: Երբ սածիլներն սկսում են աճել, պետք է նրանց սնուցել և ջրել, իսկ 2-3 օր հետո կատարել խոր բուկլից: Արևոտ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտավայրում, վեգետացիայի ընթացքում լոլիկը պետք է ջրել 16-18 անգամ:
 
Հետագայում պետք է կատարել քաղհան և փխրեցումներ, զգույշ լինել բույսի մազարմատները չվնասելու համար: Ընթացքում պետք է ազատվել նաև մոլախոտերից և բարելավել հողի օդափոխությունը և խոնավությունը:
 
Լոլիկի բերքահավաքը պետք է կատարել ժամանակին: Խորհուրդ է տրվում տեսակավորել պտուղները: Առողջ պտուղները պահպանվում են մինչև 2 ամիս: Լավ բերք ստանալու համար անհարաժեշտ է հողը սնուցել պարարտանյութերով: Լոլիկը ծաղկման շրջանում կարիք ունի ֆոսֆորական, պտղի կազմավորման շրջանում՝ կալիումական պարարտանյութերի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: