Հանրագիտարան

Բույսերի ցրտադիմացկունություն

Բույսերը համարվում են ցրտադիմացկուն, եթե դիմանում են ցածր ջերմաստիճաններին: Բույսերի ցրտադիմացկունությունը պայմանավորված է գեներով:
Ցրտադիմացկուն բույսերը (գարի, վարսակ, ճակնդեղ և այլն) ունակ են ցածր դրական ջերմաստիճանների ազդեցությամբ վերափոխել իրենց բջիջների կառուցվածքը և ֆունկցինոնալ կազմակերպումը: Այս ընթացքում արագանում է աճը, մեծանում է սպիտակուցների, ամինաթթուների և հատկապես շաքարների պարունակությունը:
 
Ջերմասեր բույսերի մոտ այս հատկությունն ավելի թույլ է արտահայտված, որի հետևանքնով նրանք ցածր ջերմաստիճանների դեպքում վնասվում են, իսկ հետագայում մահանում նյութափոխանակության չվերականգնվող խախտման պատճառով:
 
Բույսերը կարող են մահանալ նաև սնկային և այլ հիվանդությունների հանդեպ դիմացկունության նվազման պատճառով: Բույսերի ցրտակայունությունը բարձրանում է կալիումական պարարտանյութերի ներմուծմամբ: Տարիների ընթացքում ընտրասերման շնորհիվ ստացվել են մշակաբույսերի նոր ցրտակայուն սորտեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: