Հանրագիտարան

Բանջարային բույսերի ցանքը

Բանջարային բույսերի ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում, հաշվի է առնվում խոնավության աստիճանը և ջերմաստիճանը: Բանջարեղենի ցանքի և սածիլման համար պետք է սահմանել որոշակի ժամկետներ:
Արարատյան դաշտում վաղ գարնանացանն սկսվում է ձյան հալոցքից անմիջապես հետո և տևում է մինչև ապրիլի վերջ: Այդ շրջանում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բուսերի սերմնակալները (կաղամբ, գազար, բողկ) և վաղահաս սածիլները, այնուհետև ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ոլոռ, դդմիկ, համեմ, մաղադանոս:
 
Գարնան ցանքը տևում է ապրիլի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այդ շրջանում ցանում են վարունգը, սեխը, ձմերուկը, լոբին, ռեհանը և դաշտ են փոխադրում լոլիկի, տաքդեղի, բադրիջանի և ուշահաս կաղամբի սածիլները:
 
Ամռան ցանքը տևում է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Այդ շրջանում ցանում են սոխը, սպանախը, կոտեմը, համեմը և մաղադանոսը հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար:
 
Ձմեռնամուտի ցանքը կատարում են, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40C է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 4-50C-ից չի բարձրանում: Ձմեռնամուտի ցանքի ժամկետը յուրաքանչյուր տարի, նայած տարվա եղանակին, լինում է տարբեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: