Հանրագիտարան

Բանջարաբույսերի խնամքի եղանակները

Հողի փխրեցում, որի նպատակն է ոչնչացնել մոլախոտերը, լավացնել հողի օդագազային ռեժիմը, պահպանել խոնավությունը: Եթե շարքերի միջև փխրեցումը կարելի է կատարել մեքենայացված եղանակով, ապա միջբուսային և միջբնային տարածքներում այդ միջոցառումը իրականացվում է ձեռքով:
Բուկլիցի միջոցով հողի փխրեցմանը զուգահեռ փուխր խոնավ հողաշերտով ծածկում են բույսի ցողունային ստորին հատվածը: Խորհուրդ է տրվում բուսերը բուկլիցի ենթարկել երկու, իսկ երբեմն նաև երեք անգամ յուրաքանչյուրը 8-15 սմ հողաշերտով: Բուկլիցը կատարում են միայն խոնավ հողերում ջրումներից և տեղումներից հետո:
 
Քաղհանը ժամանակակից ագրոմիջոցառումների համակարգ է, որի միջոցով նվազագույնի է հասցվում մոլախոտերի դեմ ձեռքով կատարվող աշխատանքները: 30 սմ և ավելի միջբուսային հեռավորությունների դեպքում քաղհանի աշխատանքները կարելի է կատարել համապատասխան մեքենագործիքներով և միայն շատ փոքր միջբուսային տարածքներում է կատարվում ձեռքով:
 
Մուլչապատումն ագրոտեխնիկական միջոցառում է, որը հնարավորություն է տալիս պահպանել հողի խոնավությունը, կառուցվածքը, բացառում է հողի կեղևակալումը, վերանում է փխրեցման անհրաժեշտությունը: Որպես մուլչ օգտագործում են փուխր նյութեր (տորֆ, թեփ), անթափանց թաղանթներ, որոնք կանխարգելում են մոլախոտերի ծիլերի առաջացումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: