Հանրագիտարան

Աշնանացան ցորեն

Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Դաշտն զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից հետո պետք է կատարել 7-8 սմ խորությամբ երեսվար: Եթե դաշտում տարածված են կոճղարմատավոր մոլախոտեր, երեսվար կատարվում է 8-12 սմ խորությամբ:
Գարնանը դաշտը փոցխվում է զիգզագաձև փոցխով: Հնարավորության դեպքում 20-25 օր անց ծլած մոլախոտերի դեմ պայքարելու համար պետք է կատարել փխրեցում-փոցխում: Սերմնացուն պետք է ունենա որակական բարձր ցուցանիշներ (զերծ լինի խառնուրդներից, վարակված չլինի հիվանդություններով, ունենա ծլման բարձր էներգիա):
 
Ցանքի ժամկետները որոշելիս պետք է հաշվի առնել, որ մինչև սառնամանիքների սկսվելը բույսերը պետք է լրիվ թփակալեն, այսինքն՝ ցանքը պետք է կատարել կայուն ցրտերի վրա հասնելուց 55-60 օր առաջ, լեռնային շրջաններում՝ օգոստոսի վերջին տասնօրյակում կամ մինչև սեպտեմբերի 15-ը, Արարարտյան հարթավայրում՝ հոկտեմբերի 1-ին-2-րդ տասնօրյակներում:
 
Ոռոգվող հողերում աշնանացանը ջրում են բույսերի հատիկալիցքի փուլերում: Առատ տեղումների դեպքում աշնանացանը կարելի է չջրել: Ջրումների թիվն Արարարտյան հարթավայրում կազմում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 3-5, լեռնային շրջաններում՝ 2-4 անգամ:
 
Աշնանացանը պարարտացնում են երեք եղանակով՝ հիմնական պարարտացում՝ կիրառվում է հողի հիմնական և նախացանքային մշակության ժամանակ, շարային կամ ցանքակից, երբ պարարտանյութը հող է մտցվում ցանքի ժամանակ հատիկի հետ միասին և սնուցում, երբ պարարտանյութը տրվում է բույսերի աճման ժամանակ որպես լրացուցիչ սնունդ:
 
Աշնանացան ցորենի բերքատվությունը գարնանացան ցորենի համեմատությամբ ավելի բարձր է և կայուն, որը պայմանավորված է նրա կենսաբանական առանձնահատկություններով: Եթե ցանքը կատարվել է ժամանակին, աշնանացան ցորենը մինչև ձմեռ կարողանում է կազմակերպել արմատային հզոր համակարգ և լավ թփակալել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: