Հանրագիտարան

Գալիլեյը բացահայտեց Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակ

1610 թվականի հունվարի 7-ին Գալիլեո Գալիլեյն իր իսկ ստեղծած աստղադիտակն ուղղեց երկինք՝ նույն օրը բացահայտելով Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակ:
Գալիլեյն իր հայտնագործության շնորհիվ, որի մասին գրեց «Աստղային տեղեկագիր» աշխատության մեջ, շուտով դարձավ Եվրոպայի ամենահայտնի գիտնականը:
 
Գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսն այդ նույն ժամանակ անկախ Գալիլեյից հայտնաբերեց Յուպիտերի միևնույն արբանյակները՝ տալով դրանց Իո, Եվրոպա, Հանիմեդ և Կալիստո անվանումները:
  
Այսպիսով, պատմությունը Գալիլեո Գալիլեյին հիշեց իբրև Յուպիտերի արբանյակները բացահայտողի, Մարիուսին`   որպես աստղագետի, ում տված անուններով էլ կոչվեցին այդ արբանյակները: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: