Հանրագիտարան

Կյուրի ամուսիններն ստացան ռադիում

Ֆրանսիացի քիմիկոսներ Պիեռ և Մարի Կյուրիներն իրենց փորձերի ընթացքում բացահայտել են, որ ուրանի հանքաքարից ուրանի առանձնացման հետևանքով ստացվող մնացորդներն ավելի ռադիոակտիվ են, քան մաքուր ուրանը:
Այդ մնացորդներից Կյուրի ամուսինները մի քանի տարվա փորձերից հետո կարողացան ստանալ երկու ուժեղ ռադիոակտիվ տարր՝ պոլոնիումը և ռադիումը:
 
1898 թվականի դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում Կյուրի ամուսիններն առաջին անգամ հայտարարեցին ռադիումի բացահայտման մասին:
 
Ի դեպ, 1902 թվականին Կյուրի ամուսիններն ու Անդրե Դեբյերնն ստացան մաքուր ռադիում սնդիկային կատոդի միջոցով քլորիդի էլեկտրոլիզի և դրան հաջորդող ջրածնային թորման ճանապարհով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: