Հանրագիտարան

Նապոլեոն Հիլ

Ամերիկացի փիլիսոփա, գրող, հաջողության տեսության տեսաբան Նապոլեոն Հիլը ծնվել է 1883թ. հոկտեմբերի 26-ին Վիրջինիայում (ԱՄՆ):
Սովորել է Ջորջթաունի համալսարանում, որի ուսման վարձը վճարելու համար պարբերաբար թղթակցել է տարբեր հրատարակությունների: Այս աշխատանքի ընթացքում էլ աստիճանաբար բացահայտվում է Հիլի լրագրողական ձիրքը, որն էլ վճռել է նրա ճակատագիրը:
 
Շուտով Հիլի՝ պարբերականներում տպագրած հոդվածները գրավում են Թենեսիի նահանգապետ և “Bob Taylor's Magazine”-ի սեփականատեր Ռոբերտ Լ. Թեյլորի ուշադրությունը: Ռոբերտ Թեյլորի պատվերով Հիլն սկսում է հոդվածների շարք պատրաստել հայտնի մարդկանց և նրանց հաջող կարիերայի մասին:
 
Աշխատանքի բերումով Հիլը ծանոթանում է այնպիսի հեղինակավոր անձնաց հետ, ինչպես օրինակ՝ Հենրի Ֆորդը, Ուիլյամ Րիգլը, Լյութեր Բերբենքը և այլք: 1928թ. արդեն Հիլը հրատարակում է իր իսկ հեղինակած «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը, որտեղ պատմում է հաջողության հասնելու սեփական փիլիսոփայության մասին:
 
1930-ական թթ. Հիլը նշանակվում է ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտի խորհրդականը, սկսում կատարելագործել «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Մինչև իր կյանքի վերջ՝ 1970թ. նոյեմբերի 8, Հիլն զբաղվում է լուսավորչական աշխատանքով՝ սեփական օրինակով ցույց տալով իր առաջադրած գաղափարների արդյունավետությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: