Հանրագիտարան

Տեղի ունեցավ պատմության մեջ 2-րդ թռիչքը դեպի տիեզերք

1961թ. օգոստոսի 6-ին Գերման Տիտովը կատարեց 2-րդ ուղեծրային թռիչքը դեպի տիեզերք: «Վոստոկ-2» տիեզերանավը 25 ժամ 11 րոպեում Երկրի շուրջը կատարեց 17 պտույտ:

Տիտովն ապացուցեց, որ կարելի է ապրել ու աշխատել տիեզերքում: Նա առաջին անգամ լուսանկարեց Երկիր մոլորակը, կարողացավ ճաշել ու ընթրել, անգամ քնել անկշռելիության պայմաններում:

 

Ռուս տիեզերագնացը թռիչքի պահին 26 տարեկան էր, ինչի շնորհիվ նա պատմության մեջ մտավ նաև որպես ամենաերիտասարդ տիեզերագնաց:  

 

Տիտովի հետաքրքրությունները բազմազան էին: Նա իր ներդրումն է ունեցել տիեզերագնացների երեխաների համար մանապարտեզների ու դպրոցների կառուցման, տիեզերական մի շարք սարքերի ստեղծման գործում:

 

Նրա «17 տիեզերական լուսաբաց», «Մոլորակի առաջին տիեզերագնացը», «Իմ երկնագույն մոլորակ» գրքերը դարձել են տիեզերագնացների տարբեր սերունդների սեղանի ձեռնարկը: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: