Հանրագիտարան

Բնական հրդեհների տեսակները

Բնական հրդեհներն առաջանում և տարածվում են բնական միջավայրում՝ զանազան բնական և մարդածին գործոնների ազդեցության տակ:

Առանձնացնում են բնական հրդեհների տարբեր տեսակներ: Լանդշաֆտային են կոչվում այն հրդեհները, որոնք ընդգրկում են լանդշաֆտի մեծ հատվածներ, հանգեցնում ծխի ընդարձակ գոտիների առաջացման, տեսանելիության կտրուկ նվազման, մարդկանց և կենդանիների վրա անբարենպաստ ազդեցության կամ թունավորման ածխաթթու գազով:

Տափաստանային են կոչվում տափաստաններում բռնկվող և տարածվող հրդեհները: Դաշտային են համարվում բաց տարածություններում տարածվող այն հրդեհները, որոնք առաջանում են չոր խոտի կամ հասունացած հացահատիկի արտի բռնկումից:

Տորֆային հրդեհը չորացրած կամ բնական գործային ճահճի բոցավառումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթներով գերտաքացման կամ կրակի հետ մարդկանց անփույթ վարվելու հետևանքով:

Տորֆային հրդեհների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք բռնկվում ու տարածվում են շատ դանդաղ և կարող են տևել ամիսներ: Այս հրդեհների ժամանակ տորֆը ոչ թե բոցավառվում է, այլ մխում՝ արձակելով մեծ քանակությամբ ծուխ:

Անտառային հրդեհը բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքում:

Իրադրությունը ոչ ճիշտ գնահատելու և օպերատիվ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հրդեհները դառնում են զանգվածային`   հանգեցնելով աղետալի հետևանքների:
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: