Հանրագիտարան

Ռաուլ Գոնսալես

Ռաուլ Գոնսալես Բլանկո (1977թ., հունիսի 27, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ռաուլը մեծացել է Մադրիդի մոտակա Մարկոնի դա Սան Կրիստոբալ դե լոս Անխելես բնակավայրում։ Ռաուլի հայրը՝ դոն Պեդրոն, Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագու էր, որտեղ էլ խաղաց Ռաուլը «Սան Կրիստոբալ» ակումբում կարճ ժամանակ անցկացնելուց հետո, սակայն երկու տարի անց 1992թ.-ին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Սկսելով իր պրոֆեսիոնալ կարիերան Ռեալ Մադրիդ C-ի կազմում՝ 1994-95 թվականների մրցաշարում նա դարձավ 13 գոլի հեղինակ 7 խաղում։ Նրա տաղանդն առաջինը նկատեց Ռեալ Մադրիդի մարզիչ Խորխե Վալդանոն, որը տեղափոխեց նրան Ռեալ Մադրիդի հիմնական կազմ։ Ռաուլը դարձավ Ռեալի կազում այդ ժամանակվա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարի և 124 օր)։ 

 

Առաջին խաղը Ռեալի կազմում նա անցկացրեց 1994 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Սարագոսայի հետ հանդիպման ժամանակ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ 2009-10թթ. մրցաշրջանում Ռաուլը քիչ էր հայտնվում Ռեալի հիմնական կազմում։ 2010 թվականին ակումբի մարզիչ նշանակվեց Ժոզե Մոուրինյոն։ Վերջինս տեսնում էր Ռաուլին երրորդ կամ չորրորդ հարձակվողի դերում։ Շուտով Ռեալի լեգենդը որոշեց հեռանալ։

 

Իսպանիայի հավաքականում Ռաուլը անցկացրել է 102 խաղ՝ խփելով 44 գնդակ: Այդ ցուցանիշով Ռաուլը երկրոդն է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ։ Ռաուլը մասնակցել է 3 Մունդիալի և 2 Եվրոպայի առաջնության, սակայն հավաքականի հետ ոչ մի կարևոր մրցանակ չի շահել։ 2002-ից մինչև 2006 թվականները Ռաուլը կրել է ավագի թևկապը, որը բաժին էր հասել Ֆերնանդո Հիերոյից 2002 թվականին։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: