Հանրագիտարան

Լուցկու միջազգային օր

Ամեն տարի՝ մարտի 2-ին, աշխարհում նշվում է յուրօրինակ և անսովոր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Թե ինչու է ընտրվել հենց այս օրը, կարծիքները բաժանվում են:
Կարծիքները, սակայն, չեն բաժանվում, երբ խոսքը լուցկու օգտակարության մասին է: Այս առարկան մարդկանց կյանքում կարևորագույն դեր է ունեցել և այժմ էլ այն շարունակում է մնալ մեր առօրյային անբաժանելի մասնիկը:
 
Ի դեպ, ամենապարզ լուցկիների կատարելագործման հարցում վճռական էր հատկապես ֆոսֆորի բացահայտումը: Գերմանացի գիտնական Ա. Գանկվիտցն առաջինն էր, ով հասկացավ՝ լուցկին պետք է պատրաստել ֆոսֆորից բռնկվող ծծմբային ծածկույթով:
 
Լուցկին առօրյա օգտագործման համար առավել հարմարավետ դարձավ, երբ 18-րդ դարում ֆրանսիացի քիմիկոս Կ. Բերթոլեն հայտնագործեց կալիումի քլորատը (բերթոլետյան աղ): Ներկայումս լուցկիների պատրաստման համար կիրառում են ամենատարբեր նյութերն ու քիմիական բաղադրիչները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: