Հանրագիտարան

Վայրի բնության համաշխարհային օր

2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակեց որպես Վայրի բնության համաշխարհային օր:
Այդ նույն տարում՝ 2013 թվականին, լրանում էր մեկ այլ կարևոր փաստաթղթի՝ «Վայրի ֆլորայի և ֆաունայի ոչնչացման ենթակա տեսակների միջազգային վաճառքի մասին» համաձայնագրի ընդունման 40 տարին: Այս փաստաթուղթն ուժի մեջ էր մտել 1973 թվականի մարտի 3-ին:
 
1973 թվականի համաձայնագրի ստորագրմանը մասնակցելը պարտադիր չէր, սակայն այն երկրները, որոնք ստորագրել էին համաձայնագիրը, պարտավորված էին հետևել սահմանված կանոններին: Ըստ որում՝ միջազգային համաձայնագիրն ստորագրել էր 180 երկիր: 
 
Այսօրինակ փաստաթղթերի, օրենքների և տոն օրերի սահմանումը պատահական չէ. այս բոլորը հետապնդում են մի նպատակ, այն է՝ հասարակության մեջ երկրագնդի վրա կենսաբանական բազմազանության պահպանման գիտակցությունն ամրապնդելը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: