Հանրագիտարան

Լուսանկարչությունը որպես արվեստ (մաս II)

Գեղարվեստական մշակույթում լուսանկարչության գլխավոր արժեքը հիմնավորում էր կյանքի այս կամ այն երևույթների իմաստն ու նշանակությունը բացահայտելու և դիտողին էմոցիոնալ ազդեցության ենթարկելու կարողությունը:
Գեղարվեստական լուսանկարչության առաջացման առաջին սաղմերը ի հայտ եկան շոտլանդացի լուսանկարիչ Դավիթ Օկտավիուս Խիլի մոտ, որի էսքիզի հիշեցնող դիմանկարները բավական մեծ նմանություն ունեին 18-րդ դարի նշանավոր նկարիչ Ջոշուա Ռեյնոլդսի կտավների հետ:
 
Խիլից հետո ի հայտ եկան նաև գեղարվեստական լուսանկարչության նոր անուններ, Ֆրանսիայում`   Կարլ Պյույոն, Ռոբեր Դեմաշին, Գերմանիայում մեծ հռչակ էին վայելում Ռուդոլֆ Դյուրկոոպը, Նիկոլա Պերշայդը, Գուգո Էրֆուրտը և այլք:
 
Լուսանկարչությունն օրըստօրե ձեռք է բերում ավելի ու ավելի մեծ տարածում, ընդլայնում է իր հնարավորություններն ու կիրառության շրջանակները: Եվ ինչպես նշում էր ֆրանսիացի գրող Ալֆոնս դե Լամարտինը՝ «Դա մի արվեստ է, որ կոչված է համագործակցելու արևի հետ»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: