Հանրագիտարան

Լուսանկարչությունը որպես արվեստ (մաս I)

Նկարիչ Դագերն ու հելիոգրաֆիայի հայտնագործող Ժոզեֆ Նիեպսը սկիզբ դրեցին լուսանկարչության ստեղծմանը, որի ծագումից անմիջապես հետո էլ առաջացավ լուսանկարչության և արվեստի փոխհարաբերության մեծագույն խնդիրը:
Եվ ինչպես կինոմատոգրաֆիայի դերի նշանակալի մեծացման ժամանակ խոսվում էր թատերարվեստի փլուզման մասին, այնպես էլ լուսանկարչության տարածման հետ մեկտեղ  սկսվեցին նախագուշակություններ արվել գեղանկարչության մոտալուտ ավարտի վերաբերյալ:
 
Սկզբնական շրջանում արվեստի հետ եղած նրա միակ առնչությունը կարծես սահմանափակվում էր նրանով, որ որոշ նկարիչների համար այն ծառայում էր որպես էսքիզ կամ էտյուդ և այդ առումով մեծ գնահատանքի արժանանում մի շարք արվեստագետների կողմից:
 
Գեղարվեստական լուսանկարչության կայացման փուլում նշանակալի դեր ունեցավ նաև տեխնիկայի նվաճումն ու կատարելագործումը, որն էլ լուսանկարչի աշխատանքը մոտեցրեց մի շարք քիմիական ու մեխանիկական պրոցեսների կատարմանը, որոնք էլ ապահովում էին նկարի գեղարվեստական բարձր որակը: Նկատելի դարձան արդեն իսկ համարձակ ռակուրսների ու դինամիկ էֆեկտների օգտագործումը:
 
Գործառության մեջ մտան կարճ ու  երկար ֆոկուսային օբյեկտիվները, որոնք էլ հնարավորություն տվեցին ներկայացնել տվյալ պատկերը տարբեր ռակուրսներից`   շատ հաճախ համադրելով խոշոր ու հեռավոր պլանները: Գույնը՝ որպես գեղարվեստական ազդեցության կարևորագույն միջոց, ներմուծվելով լուսանկարչության մեջ, սկզբունքային նոր փոփոխություններ մտցրեց:
 
Իսկ  ֆոտոմոնտաժի ի հայտ գալն էլ ավելի  ընդլայնեց լուսանկարի գեղարվեստական առանձնահատկությունները և ուղի հարթեց ոչ միայն նկարի ավելի խորը մեկնաբանման, այլև նոր բովանդակության հայտնաբերման և կյանքի առանձին դիտարկումների ընդհանրացման համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: