Հանրագիտարան

Չադ Հարլի

Չադ Հարլի (հունվարի 24, 1977թ., Փենսիլվանիա), տեսանյութերի տարածման “YouTube” հարթակի և “MixBit” կայքի համահիմնադիր ու տնօրեն: Դեռ մանկուց Չադը հետաքրքրվել է համակարգիչներով և զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով, առավել մեծ չափով ուսումնասիրել դիզայնի ոլորտը:
Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին անդամակցում է Ուսանողական տեխնոլոգիական միությանը: Դպրոցն ավատում է 1995 թվականին:
 
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Պատկերավոր արվեստի ինստիտուտ: Լսելով “PayPal” էլեկտրոնային վճարման նոր համակարգի մասին՝ դիմում է աշխատանքի համար: 
 
Չադի ունակությունները գնահատելու համար հանձնարարում են նախագծել ընկերության ապրանքանշանը: Արդյունքը գոհացուցիչ է լինում. Չադին ընդունում են աշխատանքի որպես գլխավոր դիզայներ:
 
Այստեղ էլ ընկերանում է Սթիվ Չենի և Ջավեդ Քարիմի հետ, որոնց հետ էլ ավելի ուշ ստեղծում է “YouTube” հարթակը: 2010 թվականի հոկտեմբերի 28-ին Հարլին հայտնում է պաշտոնը թողնելու մասին:
 
“YouTube”-ից հեռանալուց հետո զբաղվում է տղամարդկանց հագուստի ստեղծմամբ, 2013 թվականի օգոստոսին Սթիվ Չենի հետ հիմնում “MixBit”-ը, որը թույլ է տալիս խմբագրել տեսանյութերը սմարթֆոնների միջոցով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: