Հանրագիտարան

Բիլ Գեյթս

Բիլ Գեյթս (հոկտեմբերի 28, 1955թ., Սիեթլ, Վաշինգտոն), “Microsoft” ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր և նախագահ: Բիլ Գեյթսը ծնվել է Ուիլյամ և Մերի Մաքսուել Գեյթսերի ընտանիքում։ Նրա հայրը հայտնի իրավաբան էր, իսկ մայրը “First Interstate BancSystem, United Way”-ի տնօրենների խորհրդի անդամ։
13 տարեկանում Գեյթսը հաճախում է Լեյքսայդ դպրոցը, որն ավարտում է 1973 թվականին։ Նույն տարում ընդունվում է Հարվարդ, որտեղ սովորելու տարիներին Գեյթսն ուսանելու հստակ պլան չուներ։ Այդ ընթացքում Գեյթսը կապ էր պաշտպանում Պոլ Ալենի հետ, իսկ 1974 թվականի ամռանը միանում է նրան Հանիուոլում:
 
1975 թվականին Գեյթսը դուրս է մնում Հարվարդից։ Պոլ Ալենի հետ նրանք ստեղծում են իրենց ընկերությունը և անվանում "MicroSoft": 1976 թվականի վերջում "MicroSoft"-ն առանձնանում է “MITS” ընկերությունից և շարունակում ծրագրեր մշակել տարբեր համակարգերի համար։ Շուտով “IBM”-ի հետ գործարք են կնքում և մշակում մի առանձին օպերացիոն համակարգ՝ OS/2-ը:
 
2008թ. հունվարի 7-ին Բիլլ Գեյթսը հայտարարում է նույն տարվա հուլիսին “Microsoft” կորպորացիայի ղեկավարի լիազորությունները ցած դնելու, իսկ 2008թ. հուլիսի 15-ին “Microsoft”-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու իր մտադրությունների մասին: Պաշտոնից հեռանալուց հետո նա մտադրվում է իրեն ամբողջովին նվիրել “Bill & Melinda Gates Foundation” բարեգործական հիմնադրամը ղեկավարելուն:
 
2008թ. հունիսի 27-ը Բիլլ Գեյթսի համար դառնում է վերջին օրը “Microsoft”-ի ղեկավարի պաշտոնում: Չնայած դրան`   նա ամբողջությամբ չի խզում կապերը ընկերության հետ: Գեյթսը մնում է տնօրենների խորհրդի նախագահ: Նա զբաղվում է նաև հատուկ ծրագրերով և մնում է ամենաշատ բաժնետոմսեր ունեցողը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: