Հանրագիտարան

Սերգեյ Բրին

Սերգեյ Միխայելովիչ Բրին (օգոստոսի 21, 1973թ., Մոսկվա), ամերիկացի գործարար, Google որոնողական համակարգի համահիմնադիր, ծրագրավորող: Սերգեյ Բրինը ծնվել է հրեա մաթեմատիկոսների ընտանիքում: 1979 թվականին, երբ ընդամենը 5 տարեկան էր, ընտանիքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Բրինի ծնողները Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ են:
Սերգեյի հայրը՝ Միխայիլ Բրինը, ԽՍՀՄ գիտահետազոտական տնտեսագիտական ինստիտուտի պետական պլանավորման կոմիտեի գիտաշխատող է եղել: Դասախոսել է Մերիլենդյան համալսարանում (այժմ՝ վաստակավոր պրոֆեսոր): Մայրը`   Եվգենիա Բրինը, եղել է նավթի և գազի ինստիտուտի նախկին աշխատող, ապա կլիմայագիտության փորձագետ ՆԱՍՍԱ-ում, տնօրեն բարեգործական “HIAS” ընկերությունում:
 
Օդերևութաբանության վերաբերյալ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Բրինի պապը եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի էլեկտրոմեխանիկական բաժնի դոցենտ: Տատը՝ Մայա Միրոնովնա Բրինը (1920-2012թթ.) եղել է լեզվաբան, նրա պատվին Մերիլենդի համալսարանի ռուսական մասնաբաժնում որդու հովանավորությամբ գործարկվել է “The Maya Brin Residency Program” հետազոտական ծրագիրը:
 
Բրինը ժամանակից շուտ Մերիլենդի համալսարանում ստացել է բակալավրի կոչում «Մաթեմատիկա և հաշվողական համակարգեր» բաժնում: Ստացել է կրթաթոշակ ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամից: Բրինի կատարած գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը չծրագրավորված աղբյուրների տվյալների հավաքման տեխնոլոգիան, զանգվածային գիտական տվյալների և տեքստերի հավաքումն է եղել:
 
1993 թվականին Կալիֆորնիայում ընդունվել է Ստենֆորդի համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան և աշխատել թեզի վրա: Ուսման ժամանակ նրան հետաքրքրում էին ինտերնետ տեխնոլոգիաները և որոնման համակարգերը, հեղինակել է մի շարք հետազոտություններ, որոնք վերաբերել են մեծ գիտական տվյալների և տեքստերի հավաքմանը, գրել է գիտական տեքստերի վերափոխման վերաբերյալ ծրագիր:
 
1995 թվականին Բրինն Ստենֆորդի համալսարանում հանդիպել է ասպիրանտ, մաթեմատիկոս Լարի Փեյջին, և միասին հիմնադրել են “Google”-ը: 2007 թվականի մայիսին Սերգեյ Բրինն ամուսնացել է Աննա Վոյցիցկիի հետ: 2008 թվականի դեկտեմբերի վերջին ծնվել է նրանց որդին`   Բենջին, 2011 թվականին՝ դուստրը: 2013 թվականի սեպտեմբերին ամուսնությունը փլուզվել է:
 
Սերգեյ Բրինն առաջատար ամերիկյան գիտական ամսագրերում տասնյակ հրապարակումների հեղինակ է և պարբերաբար հանդես է գալիս տարբեր ազգային և միջազգային գիտական, գործարար և տեխնոլոգիական ֆորումներում: Նա հաճախ ելույթ է ունենում մամուլի ասուլիսներում, հեռուստատեսությամբ՝ ներկայացնելով իր տեսակետները որոնման և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի և վերջինների զարգացման հեռանկարների շուրջ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: