Հանրագիտարան

Էդիթ Պիաֆ

Էդիթ Պիաֆ (իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915թ., Փարիզ - հոկտեմբերի 10, 1963թ., Գրաս) ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։ Էդիտ Պիաֆը («պիաֆ» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ճնճղուկ) 8 տարեկանից երգել է հրապարակներում՝ հոր կազմակերպած ներկայացումներում:
1936թ.-ից Պիաֆի և բանաստեղծ Ռայմոն Ասսոյի ու կոմպոզիտոր Մարգրետ Մոննոյի համագործակցությամբ ձևավորվել են երգչուհու ոճը և հետագա երգացանկի հիմնական առանձնահատկությունները: Ասսոն գրել է երգեր հատուկ Պիաֆի համար («Նա ապրել է Պիգալ փողոցում», «Լեգեոնի դրոշը» և այլն):
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45թթ.) տարիներին Պիաֆը հաճախ ելույթներ է ունեցել համակենտրոնացման ճամբարներում և բարեգործական համերգներով օգնել է զոհվածների ընտանիքներին: Հետպատերազմյան շրջանում երգչուհին հասել է իր փառքի գագաթնակետին:
 
1960թ.-ից երգչուհին հիվանդության պատճառով հազվադեպ է ելույթ ունեցել: 1940թ.-ին ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր և գրող Ժան հրավիրել է Պիաֆին խաղալու իր «Անտարբեր գեղեցիկ տղամարդը» պիեսում: Ներկայացումն ունեցել է մեծ հաջողություն:
 
1962թ.-ի սեպտեմբերի 25-ին Էդիտ Պիաֆը Էյֆելյան աշտարակի բարձունքից կատարել է իր լավագույն՝ «Ոչ, ես ոչնչի համար չեմ ափսոսում», «Ամբոխ», «Միլորդ», «Դու չես լսում», «Սիրելու իրավունքը» երգերը: Նրան ունկնդրել է ողջ Փարիզը: Պիաֆը գրել է «Հաջողություններ պարահանդեսում» (1958թ.), «Իմ կյանքը» (1964թ.) գրքերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: