Հանրագիտարան

Ապոկենտրոն և Պերիկենտրոն

Ապոկենտրոն և Պերիկենտրոն (հին հուն․՝ περί «պերի» - շուրջ, մոտ, հին հուն․՝ από «ապո» - ից, նից (բարդ բառի մաս, որը նշանակում է ինչ որ բանի բացառում և բացակայություն)), երկնային մարմնի ուղեծրի կետեր, կենտրոնական մարմնին ամենամոտ և ամենահեռու կետերը։

Երբեմն «կենտրոն» բառի փոխարեն օգտագործվում են «պերի-» («ապո-») նախածանցի համադրությունը այն մարմնի անվանման հետ, որի շուրջ կատարվում է պտույտը (հելիոս - արև, գեո - Երկիր, աստրա - աստղ և այլն)։ Այս դեպքերում երբեմն օգտագործվում են հետևյալ անվանումները՝ Արեգակի շուրջ պտտվող մարմինների ուղեծրերում (օրինակ, մոլորակների, աստերոիդների և գիսաստղների) պերիկենտրոնն ու ապոկենտրոնը անվանում են, համակատասխանաբար պերիհելի և ապոհելի։

Լուսնի և Երկրի արհեստական արբանյակների ուղեծրերում- պերիգեյ և ապոգեյ։ Կրկնակի աստղերի ուղեծրերում-պերիաստր և ապոաստր. aպոկենտրոնը սահմանված է միայն էլիպտիկ ուղեծրերի համար։ 
Պարաբոլիկ և հիպերբոլիկ ուղեծրերը ունեն միայն պերիկենտրոն։ Ավելի վաղ, ուղեծրերի այս երկու ծայրակետերի համար օգտագործվում էր նաև ընդհանրացնող ասպիդ բառը (հին հուն․՝ ἁψίς - աղեղ, կամար, ցցվածք)։
 
Ասպիդ հատվածը, այն գիծն է, որը միացնում է ուղեծրի պերիկենտրոնը և ապոկենտրոնը, Էլիպտիկ ուղեծրերի համար ասպիդ հատվածը համընկնում է էլիպսի մեծ առանցքի հետ (a) և անցնում է կիզակետով։ Ուղեծիրը որը չի գտնվում այլ ազդեցության տակ սիմետրիկ է ապիդի հատվածով։
 
Պերի- և ապոկենտրոնների շառավիղները - այս կետերի հեռավորություններն են կիզակետից (որտեղ գտնվում է կենտրոնական երկնային մարմինը)՝
• պերիկենտրոնի շառավիղը  
• ապոկենտրոնի շառավիղը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: