Առողջապահություն

Ինչպես խուսափել ջրազրկումից

Ամռանը մեծ քանակությամբ ջուր չօգտագործելը կարող է հանգեցնել ջրազրկման: Ջրազրկումը մեր օրգանիզմին սպառնում է հատկապես այն պատճառով, որ կարծում ենք, թե թեյը, սուրճն ու հյութերը կարող են փոխարինել ջրին:
Նշվածները, սակայն, ոչ միայն չեն խոնավացնում օրգանիզմը, այլև դուրս են բերում հեղուկն օրգանիզմից: Օրինակ՝ մեկ բաժակ սուրճը կամ թեյն օրգանիզմից երկու բաժակ ջուր են դուրս բերում:
 
Ամռանն, այսպիսով, խորհուրդ է տրվում խմել ոչ թե շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, այլ մաքուր ջուր:
 
Օրգանիզմի ջրազրկումը շատ վտանգավոր է փոքր երեխաների համար, ուստի նրանց ավելի շատ ջուր է պետք տալ, քան անհրաժեշտ է մեծերին:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: