Հանրագիտարան

Աստղասփյուռներ (մաս 2)

Գալակտիկայում շարունակ առաջանում և քայքայվում են աստղասփյուռներ։ Նշանակում է աստղառաջացման պրոցեսը Գալակտիկայում շարունակվում է։ Աստղասփյուռները այն օջախներն են, որտեղ ձևավորվում են աստղերը։
Ըստ երևույթին, աստղերն առաջանում են աստղասփյուռների ծավալում գտնվող ցածր լուսատվության գերխիտ մարմիններից՝ նախաստղերից։ Աստղասփյուռների գոյությունից բխող հետևությունները բացառում են նախկինում իշխող այն տեսակետը, ըստ որի`   Գալակտիկայի բոլոր աստղերը առաջացել են միաժամանակ՝ ինչ-որ հեռավոր անցյալում։
 
Աստղասփյուռների ցուցակը կազմվել է Բյուրականում (նախնականը հրատարակել է Վ. Համբարձումյանը, իսկ լրացումներով և ուղղումներով՝ Բ. Մարգարյանը)։ Աստղասփյուռների հայտնագործման և հետազոտման համար Վ. Համբարձումյանը և Բ. Մարգարյանը արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։
 
Վիկտոր Համբարձումյանը առանձնացրել է O և T տիպի աստղասփյուռներ, երրորդ R տիպը, ավելի ուշ առաջարկել է Սիդնեյ վան դեն Բերգը այն աստղասփյուռների համար, որոնք ներառում են անդրդադարձնող միգամածություններ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: