Հանրագիտարան

Աստղակույտեր

Աստղակույտեր, աստղային համակարգերի տարածված ձևերից, հանդիպում են ինչպես մեր Գալակտիկայում, այնպես էլ արտաքին գալակտիկաներում։
Աստղակույտերը միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։
 
Գոյություն ունեն երկու տիպի աստղակույտեր՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։ Բաց աստղակույտերը կազմված են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր աստղերից, իսկ գնդաձև աստղակույտերը մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր աստղերից։
 
Հայտնի են շուրջ 600 բաց և 120 գնդաձև աստղակույտեր, որոնց ընդհանուր հավանական թիվը Գալակտիկայում գնահատվում է համապատասխանաբար՝ 30000 և 250։ Աստղակույտերի աստղերը տարածության մեջ շարժվում են միևնույն մեծություն և ուղղություն ունեցող արագություններով։
 
Այս կարևորկինեմատիկական առանձնահատկությունը բացահայտվել է մի քանի մոտագույն բաց աստղակույտերի (որոնք ստացել ենշարժվող աստղակույտեր անունը) սեփական շարժումների ուսումնասիրությամբ։
 
Բաց և գնդաձև աստղակույտերը իրարից խիստ տարբերվում են ինչպես ֆիզիկական առանձնահատկություններով (աստղերի քանակ, զանգված, աստղային բնակչության բնույթ, չափեր և այլն), այնպես էլ տարածական բաշխման բնույթով։
 
Գնդաձև աստղակույտերը Գալակտիկայում կազմում են ոլորտային ենթահամակարգ, մինչդեռ բաց աստղակույտերը, ցուցաբերելով դեպի Գալակտիկայի հարթությունը ուժեղ կուտակման տենդենց, կազմում են հարթ ենթահամակարգ։ Այս վերջիև առանձնահատկության պատճառով էլ նրանց երբեմն կոչում են գալակտիկ աստղակույտեր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: