Հանրագիտարան

Գրավիտացիոն կոլապս

Գրավիտացիոն փլուզում, հսկայական զանգված ունեցող մարմինների աղետալի արագ սեղմումգրավիտացիոն ուժերի ազդեցության տակ։ Գրավիտացիոն կոլապսով կարող է ավարտվել Արեգակի զանգվածից երեք անգամ ավելի զանգվածով աստղի էվոլյուցիան։

Այսպիսի աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիաների համար անհրաժեշտ նյութերի սպառումից հետո, նրանք կորցնում են մեխանիկական հավասարակշռությունը և սկսում են ավելացող արագությամբ սեղմվել դեպի կենտրոն։ 

Եթե աճող ներքին ճնշումը կանգնեցնում է գրավիտացիոն սեղմումը, ապա աստղի կենտրոնական շրջանը դառնում է գերխիտ նեյտրոնային աստղ, ինչը կարող է ուղեկցվել աստղի թաղանթի արտանետմամբ և դիտարկվել որպես գերնոր աստղի պայթյուն։
 
Սակայն, եթե աստղի զանգվածը գերազանվում է Օպենհայմեր-Վոլկովի սահմանը, ապա կոլապսը կշարունակվի, մինչև աստղը կդառնա սև խոռոչ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: