Հանրագիտարան

Կրակենի ծով

Խոշորագույն ածխաջրածնային ծովն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։ Գտնվում է հյուսիսային կիսագնդում, կենտրոնի կոորդինատներն են 68° հս. լ. 50° աե. ե.:
Ծովը հայտնաբերվել է2007 թվականին Կասսինի զոնդի միջոցով և մեկ տարի անց անվանվել է Կրակենի`   առասպելական ծովային հրեշի պատվին։ Սպեկտրոմետրիայի միջոցով հաստատվել է, որ Կրակենի ծովը ածխաջրածնային նյութերից է կազմված։ 
 
Ծովի երկարությունը 1170 կմ է, մակերեսը`   մոտ 400 000 կմ² մի քիչ ավել, քան Կասպից ծովը Երկրի վրա։ Թրեվայզ նեղուցի միջոցով այն հաղորդակցվում է Լիգեայի ծովի հետ։ 
 
Ծովի հյուսիսային մասում գտնվում է Մայդա կղզին։ 2014թվականին ռադիոլոկացիայի միջոցով հետազոտվել է ծովի հատակը, որի ժամանակ գետաբերանի մասում ֆիքսել է 20-35մ խորություն, իսկ հետո`   200 կմ հեռավորությամբ տարածության վրա ռադիոլոկացիոն արձագանք չի գրանցվել:
 
Դա էլ վկայում է կամ 200 մետրից ավել խորությունների մասին այդ հատվածում (ինչն անուղղակիորեն հաստատվում է կտրուկ ափերի առկայությամբ), կամ ծովի հեղուկի կողմից կլանող մեծ հատկության առկայությամբ (ավելի մեծ, քան Լիգեայի ծովում)։
 
Տիտանի հետազոտման նոր պլանավորվող առաքելության շրջանակներում (Titan Saturn System Mission) իջեցվող լողացող զոնդի միջոցով հստակեցվելու է Կրակենի ծովի ճշգրիտ քիմիական կազմը և ճշտվելու է նրա խորությունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: