Հանրագիտարան

Ջորջիո Արմանի

Ջորջիո Արմանին (իտալ.՝ Giorgio Armani) իտալացի աշխարահռչակ դիզայներ է։ Ծնվել է 1934թ.-ի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում, որտեղ դաստիարակություն է ստացել իր մեծ եղբոր՝ Սերժոյի և փոքր քրոջ՝ Ռոզաննայի հետ։

Նրա մայրն էր Մարիա Ռայմոնդին, հայրը՝ Ուգո Արմանին։ Դպրոցն ավարտելուց հոտո ընդունվում է Բոլոնիայի բժշկական համալսարան, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։

 

1957թ.-ին անցնում է ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից՝ Ջորջիոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, հետո որպես ցուցափեղկերի ձևավորող։
 
1961 թվականին աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ որպես օգնական։ Աշխատում է Չերուտիի մոտ 6 տարի՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։
 
1974 թվականին Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։ 1975 թվականին գրանցում է "Giorgio Armani" ապրանքանիշը։
 
1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական, փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է "Emporio Armani"։
 
1989 թվականին լույս է տեսնում "Emporio Armani Magazine" ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ "Emporio Armani Express"-ը։
 
1997 թվականին "Emporio Armani"-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ "Emporio Armani Beauty Components"։
 
2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ "EMPORIO ARMANI Gioielli" անունով։ Նույն թվականին նա ընտրվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Հայաստանի փախստականների հարցերով։
 
2005 թվականին ստեղծվում է "Emporio Armani Red"-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: