Հանրագիտարան

Երկնային մեխանիկա

Աստղագիտության բաժին, որը օգտագործում է մեխանիկայի օրենքները երկանային մարմինների հետազոտության համար։ Երկնային մեխանիկան զբաղվում է Լուսնի և մոլորակների տեղաբաշխման հաշվարկներով, խավարումների տեղի և ժամանակի կանխատեսումներով, տիեզերական մարմինների իրական շարժման որոշումով։
Բնական է, որ երկնային մեխանիկան առաջին հերթին հետազոտում է Արեգակնային համակարգի մարմինների պահվածքը՝ մոլորակների պտույտը Արեգակի շուրջ, արբանյակների պտույտը մոլորակների շուրջ, գիսաստղերի և այլ փոքր մարմինների շարժումը։
 
Այն դեպքում, երբ հեռավոր աստղերի շարժումը հաջողվում է նկատել, լավագույն դեպքում տասնամյակներ և դարեր հետո, Արեգակնային համակարգի մարմինների շարժումը տեղի է ունենում բառի բուն իմաստով աչքի առաջ, օրերի, ժամերի, նույնիսկ րոպեների ընթացքում։
 
Այդ պատճառով ժամանակակից երկնային մեխանիկայի սկիզբ են հանդիսանում Յոհան Կեպլերի (1571 - 1630) և Իսահակ Նյուտոնի (1643 - 1727) աշխատությունները։ Կեպլերը առաջին անգամ նկարագրեց մոլորակների շարժման օրենքները, իսկ Նյուտոնը դուրս բերեց Կեպլերի օրենքներից ձգողության օրենքը և օգտագործում էր շարժմանը ևձգողության օրենքները երկնային մեխանիկական խնդիրների լուծման համար։
 
Նյուտոնից հետո երկնային մեխանիկայի զարգացումը պայմանավորված էր Նյուտոնի օրենքներով սահմանված հավասարումների լուծման համար մաթեմատիկական մեթոդների զարգացմամբ։ Այսպիսով, երկնային մեխանիկայի սկզբունքները «դասական» են, այն իմաստով, որ նրանք հիմա էլ այնպիսին են ինչպես և Նյուտոնի ժամանակներում։
 
Երկնային մեխանիկայի օգտագործումը արհեստական արբանյակների և տիեզերանավերի շարժման բնութագրման համար կազմում է աստղադինամիկան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: