Հանրագիտարան

Դոպլերի էֆեկտ

Տիեզերական կարմիր շեղումը բացատրվում է Դոպլերի էֆեկտով, որը իրար հետ է կապում գալակտիկաների շարժումները։ Այդ էֆեկտը 1842 թվականին հայտնաբերել է Քրիստիան Դոպլերը։

Որևէ միջավայրում տարածվող ալիքի (օրինակ՝ ձայնի) համար պետք է հաշվի առնել ինչպես աղբյուրի շարժումը, այնպես էլ այդ միջավայրի նկատմամբ ալիքի ընդունիչի շարժումը։ Էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ՝ լույսի) դեպքում, որի տարածման համար որևէ միջավայր անհրաժեշտ չէ, վակուումում նշանակություն ունի միայն աղբյուրի և ընդունիչի հարաբերական շարժումը։

Եթե ալիքի աղբյուրը շարժվում է միջավայրի նկատմամբ, ապա ալիքի երկարությունը կախված է արագությունից և շարժման ուղղությունից։ Եթե աղբյուրը շարժվում է ընդունիչի ուղղությամբ, այսինքն առաջ է անցնում իր առաքած ալիքից, ապա երկարությունը փոքրանում է, իսկ եթե հեռանում է՝ ալիքի երկությունը մեծանում է։
 
Ըստ Դոպլերի էֆեկտի, կարմիր շեղումը վկայում է նրա մասին, որ գալակտիկաները մեզնից հեռանում են։ Եթե գալակտիկաների հեռավորությունը բաժանենք նրանց շարժման արագության վրա, կստանանք տիեզերքի տարիքը։ Այդ հաշվարկից բխում է, որ 13,6 միլիարդ տարի առաջ գալակտիակաները գտնվել են մի կետում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: