Հանրագիտարան

Կարմիր շեղում

Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել և գալակտիկաներն իրարից ավելի ու ավելի են հեռանում։
Ըստ Էդվին Հաբլի հայտնաբերած կարմիր շեղման երևույթի՝ որքան գալակտիկան մեզնից հեռու է, այնքան մեծ է շեղումը դեպի նրա սպեկտրի կարմիր կողմը։
 
Տիեզերական կարմիր շեղումը կարելի է պատկերացնել հետևյալ կերպ։ Ենթադրենք լույսը՝ էլեկտրամագնիսական ալիքը, գալիս է հեռավոր գալակտիկայից։
 
Այն ժամանակահատվածում, երբ լույսը տարածվում է տիեզերքում, մեծանում է տարածությունը։ Դրա հետ մեծանում է նաև լույսի հոսքը։
 
Համապատասխանաբար նաև՝ լույսի ալիքի երկարությունը, ինչը նշանակում է, որ սպեկտրում գծերը շեղվում են դեպի երկարալիք (տեսանելի ճառագայթման դեպքում՝ կարմիր) մասը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: