Հանրագիտարան

Տիեզերքի ընդլայնում

Տիեզերքի ընդլայնում, տիեզերքի ամբողջ մասշաբով տիեզերական տարածության գրեթե համասեռ և իզոտրոպ ընդլայման երևույթ ժամանակի մեջ, որը Երկրից դիտողին երևում է որպես տիեզերական կարմիր շեղում։
Համաձայն ժամանակակից տիեզերաբանական մոդելի՝ տիեզերքն առաջացել է այսպես կոչված Մեծ պայթյունի հետևանքով, որից էլ սկսվել է տիեզերքի ընդլայնումը (կամ ընդարձակումը)։
 
Այսինքն՝ մենք ապրում ենք լայնացող, ընդարձակվող Տիեզերքում (Մետագալակտիկայում)։ Տիեզերքի ընդարձակումը ապացուցվում է կարմիր շեղումով։ Ժամանակակից ֆիզիկան կարմիր շեղումը կարող է բացատրել միայն Դոպլերի էֆեկտով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: