Հանրագիտարան

Հաբլ տիեզերական աստղադիտակը (մաս 2)

Աստղադիակը կառավարվում է Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի կողմից։ Հաբլը ՆԱՍԱ-ի «Մեծ աստղադիտակներ» ծրագրի մի մասն է`   Քոմփթոնի գամմա ճառագայթների աստղադիտարանի, Սպիտցերի տիեզերական աստղադիտակի ու Չանդրայի ռենտգենյան ճառագայթների աստղադիտարանի հետ մեկտեղ։
Տիեզերական աստղադիտակների մասին միտքը ծնվել էր դեռ 1923 թվականին։ Հաբլը սկսեց ֆինանսավորվել 1970-ականներին, 1983 թվականին տիեզերք դուրս բերելու նախատեսումով, սակայն ծրագիրը հետ էր ընկնում տեխնիկական հետաձգումների, ֆինանսական խնդիրների և Չելենջեր շաթլի աղետի պատճառով։
 
Երբ Հաբլը վերջապես դուրս բերվեց ուղեծիր 1990 թվականին, հայտնաբերվեց, որ նրա գլխավոր հայելին սխալ է տեղադրվել։ Օպտիկան կարգավորվեց 1993 թվականին`   հատուկ ծառայողական առաքելությամբ։
 
Հաբլը միակ աստղադիտակն է`   կառուցված տիեզերքում սպասարկվելու համար։ 1993 և 2002 թվականի միջև չորս տիեզերական շաթլների առաքելություններ վերանորոգել, արդիականացրել ու համակարգեր են փոխարինել աստղադիտարանի վրա։
 
Հինգերորդ առաքելությունը չեղյալ է համարվել`   անվտանգության նկատառումներից ելնելով, հաջորդելով Կոլումբիա շաթլի աղետին։ Չնայած դրան՝ երկար քննարկումներից հետո, ՆԱՍԱ-ի ղեկավար Մայքլ Գրիֆինը հավանություն տվեց մեկ վերջին սպասարկման առաքելությանը, որը իրականացվեց 2009 թվականին։
 
Սպասվում է, որ աստղադիտակը կաշխատի ամենաքիչը մինչև 2014թ., հնարավոր է նաև մինչը 2020 թ.։ Հաբլի գիտական հաջորդող Ջեյմս Ուեբբ տիեզերական աստղադիտակը ծրագրավորված է տիեզերք թողնել 2018 թվականին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: