Հանրագիտարան

Հաբլ տիեզերական աստղադիտակը (մաս 1)

«Հաբլ»-ը (անգլ.`   Hubble Space Telescope, HST) ավտոմատ աստղադիտարան է, որըԵրկրի ուղեծիր էր դուրս բերվել տիեզերական շաթլի կողմից 1990 թվականին և դեռ գործում է։

Այն ունի 2.4 մետր բացվածք և իր չորս գլխավոր գործիքների օգնությամբ հետազոտում է մոտ ուլտրամանուշակագույն, տեսանելի և մոտինֆրակարմիր սպեկտրերում։ Աստղադիտակը կոչվել է աստղագետ Էդվին Հաբլի անունով։

Հաբլի ուղեծիրը Երկրի ուղեծրի աղավաղումներից դուրս թույլ է տալիս նրան նկարել ծայրաստիճան բարձր որակի պատկերներ`   գրեթե առանց ետին պլանի լույսի։ Հաբլի Deep Field-ը տեսանելի լույսով ամենամանրամասն նկարներից է, որը թույլ տվեց խոր հայացք գցել տիեզերք։
 
Հաբլի բազմաթիվ հայտնագործությունները բերել են աստղաֆիզիկայիմեջ բեկումնային առաջընթացների, ինչպիսին է, օրինակ, Հաբլի օրենքը։ Չնայած, որ Հաբլը չի եղել առաջին տիեզերական աստղադիտակը, այն ամենամեծերից է ու ամենաբազմակողմանին։
 
Այն հայտնի է և որպես կարևոր հետազոտական գործիք, և որպես հասարակայնության հետ կապերի շնորհք`  աստղագիտության համար։ «HST»-ն կառուցել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալություն ՆԱՍԱ-ն`   Եվրոպական տիեզերական գործակալության օգնությամբ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: