Հանրագիտարան

Ալֆրեդ Ուորդեն

Ալֆրեդ Ուորդենը ծնվել է 1932 թվականին։ ԱՄՆ տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային ուժերի գնդապետ։
ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան ավարտելուց (1955թ.) հետո ստացել է ռազմական գիտությունների բակալավրի, իսկ Միչիգանի համալսարանն ավարտելուց (1963թ.) հետո ավիացիայի և տիեզերական տեխնիկայի մագիստրոսի աստիճան։
 
Ծառայել է ԱՄՆ-ի ավիացիոն տարբեր զորամասերում։ ԱՄՆ տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 
1971 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը Դ․ Սկուոի և Ջ․ Իրվինի հետ որպես հիմնական բլոկի օդաչու թռիչք է կատարել «Ապոլլոն-15»տիեզերանավով։
 
Ուորդենը լուսնաշուրջ ուղեծրում մնացել է 145 ժ 15 ր, առաջինը (Երկրից 315 հզ․ կմ հեռավորության վրա) դուրս եկել բաց տիեզերք (18 ր տևողությամբ)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: