Հանրագիտարան

Ալֆվեն-Կլեյնի տիեզերքի մոդել (մաս 2)

Դիտարկվում է նաև այսպիսի տարբերակ. մեր Մետագալակտիկան կազմված է նյութից, իսկ նրա սահմաններից դուրս գտնվում է հականյութից կազմված նմանատիպ մեծ կուտակումներ։
 Ընդ որում հնարավոր է, որ մեր Մետագալակտիկայում այժմ բացահայտ գերիշխում է ընդարձակման պրոցեսը, իսկ նրա սահմաններից դուրս դեռ գնում է խտացումների առաջացման պրոցեսը։
 
Ալֆվենը պնդում է, որ իրենց մոդելի դեմ առարկությունների հիմքը կայանում է նրանում, որ շատերը պարզապես կառչած են իրենց հին պատկերացումներից։ Չէ որ հականյութը հայտնաբերվել է ավելի ուշ, քան ստեղծվել են առաջին ֆրիդմանյան մոդելները, որոնք էլ տանում են «Մեծ Պայթյունին»:
 
Կարևոր է այն հանգամանքը, որ նյութը և հականյութը ունեն միևնույն սպեկտրը և հեռավորության վրա հնարավոր չէ պարզել, նյութն է ճառագայթում, թե հականյութը։ Ինչպես ինքն է նշում, ոչ մի սպեկտրոսկոպիկ եղանակով հնարավոր չէ պարզել αCen աստղը նյութից է կազմված, թե հականյութից։ Շվեդ գիտնականներն իրենց մոդելի հիման վրա բացատրում են մի շարք կարևոր դիտողական փաստեր, մասնավորապես քվազարների հզոր ճառագայթումը։
 
 Այս օբյեկտներում միջուկային ռեակցիաները չեն կարող ապահովել դիտվող ճառագայթումը, մինչ դեռ նյութի և հականյութի ոչնչացման ռեակցիաները ունեն բավարար էֆեկտիվություն, որպեսզի ապահովեն անջատված էներգիաները։ Նրանք հնարավոր են համարում, որ այդ կերպ բացատրվի նաև գերնորերի բռնկումների ժամանակ անջատված էներգիաները։
 
 Այս մոդելի ընդդիմախոսների առարկությունները բավականին լուրջ են. տեսական բնույթի դժվարություններ, ē+ē→2γ ռեակցիաների ժամանակ անջատվող 0,5 ՄէՎ էներգիայող քվանտների բացակայություն, հականյութի քիչ թե շատ զգալի կուտակման դիտողական բացակայություն, ցածր և միջին էներգիաներով ճառագայթման մեջ հակամասնիկների բացակայություն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: