Հանրագիտարան

Տիեզերքի առկա մոդելների համեմատությունը

Տիեզերքի առկա մոդելների համեմատությունը դիտումների հետ հիմնվում է կարմիր շեղման օրենքի վրա (տես Կարմիր շեղում), որը նկարագրում է գալակտիկաների փոխադարձ հեռացման երևույթը։
Ժ. Լեմետրը, ելնելով կարմիր շեղման երևույթից, այդ մոդելները մշակել է սկզբնական պայթյունի, իսկ Գ. Գամովը լրացրել է Տիեզերքի «պայթման» սկզբնական փուլում ֆիզիկական պայմանների և քիմ. տարրերի սինթեզի տեսակետից։ Տիեզերքի համասեռ և իզոտրոպ մոդելներում էվոլյուցիան որոշվում է նյութի միջին խտությամբ։
 
Եթե այն մեծ է կրիտիկականից (10–32 կգ/մ3), ապա տարածության կորությունը դրական է, ուստի Տիեզերքը փակ է (վերջավոր), հակառակ դեպքում՝ Տիեզերքը բաց է (անվերջ)։ Տիեզերքի «պայթման» ռելյատիվիստական մոդելների օգտին լուրջ փաստարկ է համարվում այդ մոդելներով կանխատեսված մնացորդային կամ ռելիկտային էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնագործումը (1965թ)։
 
Սակայն, ձգողության հավասարումների լուծումները և դրանց վրա հիմնվող համասեռ իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելներն ի վիճակի չեն անհրաժեշտ ճշգրտությամբ արտացոլել իրականությունը, քանի որ դրանք ստացվել են դիտումներին հաճախ հակասող, կամայական և պարզունակ ենթադրությունների դեպքում։
 
Ժամանակակից աստղաֆիզիկան, թափանցելով Տիեզերքի ավելի ու ավելի հեռավոր խորքերը, գտնում է այնտեղ նյութի բաշխման և վիճակի «էմպիրիկ» օրինաչափություններ, որոնք կարող են հենարան համարվել «մեծածավալ Տիեզերքի» մասին որոշ գաղափար կազմելու համար։
 
Սակայն, Տիեզերքի կոսմոլոգիական պատկերումը նրա դիտվող մասի սահմանափակ լինելու պատճառով միշտ էլ կլինի մոտավոր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: