Հանրագիտարան

Տիեզերագիտության զարգացման նոր փուլ

Տիեզերագիտության զարգացման նոր փուլ սկսվեց հարաբերականության տեսության ստեղծումով, որը հանգեցրեց, այսպես կոչված, ռելյատիվիստական իեզերագիտության առաջացմանը, որի էությունն ընդհանուր ձգողության տեսության հավասարումներից ամբողջ Տիեզերքի համար լուծումներ (մոդելներ) ստանալն է։

Սակայն այդ հավասարումների լուծումը միարժեք է միայն Տիեզերքի մեզ անմատչելի մասում նյութի խտության և վիճակի վերաբերյալ կոնկրետ (ցավոք, բավական պարզունակ) ենթադրությունների դեպքում։ 

1922-1924 թվականներին, Ա. Ա. Ֆրիդմանը ենթադրելով Տիեզերքի տարածական համասեռությունը, գտավ, որ ձգողության հավասարումներն ունեն պարզ, սակայն ոչ ստատիկ լուծումներ, որոնք կարող են դիտվել որպես Տիեզերքի «լայնացման» վկայություն։
 
Ժամանակակից ռելյատիվիստական տիեզերագիտությունում մշակված են համասեռ և իզոտրոպ Տիեզերքի մոդելներ, որոնք ելնում են այն պատկերացումից, որ Տիեզերքի հատկություններն ամենուր և բոլոր ուղղություններով նույնն են։
 
Մինչդեռ այդ պարզունակ պատկերացումը ստույգ չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, գալակտիկաների և դրանց կույտերի բաշխումը Մետագալակտիկայում անհավասարաչափ է։ Ուստի, այդ մոդելների հատկությունները հաճախ չեն համապատասխանում Մետագալակտիկայի հատկություններին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: