Առողջապահություն

Պանիր. օգտակարությունն ու վնասակարությունը

Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Ջուլիա Զումպանոն, անդրադառնալով պանրին և նրա օգտակարությանը, պատմել է՝ ինչպես ընտրել ամենաօգտակար պանիրը:

Նրա խոսքով շատ պանիր ուտել պետք չէ. չնայած նրան, որ պանրի մեջ մեծ թվով կալցիում ու սպիտակուցներ են պարունակվում, այն պարունակում է նաև հարստացված ճարպեր, նատրիում և խոլեստերին, որոնք այդքան էլ օգտակար չեն սրտանոթային համակարգի համար:

 

Այդ պատճառով պանրին դիետոլոգը խորհուրդ է տալիս վերաբերվել այնպես, ինչպես համեմունքներին, այսինքն՝ չչարաշահել դրանք, այլ ուտել միայն համից հաճույք ստանալու համար:
 
Դիետոլոգը խորհուրդ է տալիս նաև երբեք չգնել այսպես կոչված «պանրային մթերքներ»՝ վերամշակված մթերքներ, որոնց մեջ արհեստական բաղադրիչներ և առողջության համար վտանգավոր հիդրոգենացված յուղեր են պարունակվում:
 
Ջուլիա Զումպանոյի խոսքով վատ գաղափար չէ նաև ձեռք բերել պանիր, որը պատրաստած է մասամբ անյուղ կաթից, քանի որ այն պակաս յուղոտ չէ: Պանիր ընտրելուց պետք է ուշադրություն դարձնել դրանում պարունակվող արհեստական բաղադրիչների, աղի, վնասակար յուղի և ճարպերի վրա:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: