Առողջապահություն

Ինչպես է ներազդում գույնը

Մեզ շրջապատող գույները կարող են ներազդել ինչպես տրամադրության, հոգեբանական վիճակի, այնպես էլ առողջության վրա: Գիտնականները պնդում են, որ լավ ինքնազգացողության և համապատասխան արտաքին տեսքի համար բավական է պարզապես որոշակի գույնով ներկել տան պատերը:
Կորնելի համալսարանի գիտնականները նշում են, որ պատերի վառ գույները տանը կամ բնակարանում բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա: Օրինակ՝ կարմիր կամ նարնջագույն սենյակում երկար ժամանակ անցկացնելը կարող է ոչ միայն ուժեղ սթրես, այլև մաշկի բորբոքում առաջացնել:
 
Բացի այդ, կարմիրով ներկված սենյակում մարդն ավելի շատ է ուտում, և դա բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա: Մյուս կողմից, սակայն, վառ գույներն ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Փորձագետների պնդմամբ ննջասենյակի համար ամենաօգտակար գույնը երկնագույնն է, քանի որ այն նպաստում է երկարատև և առողջ քուն ունենալուն: Առողջ ապրելակերպին նպաստում է նաև ճիշտ լուսավորվածությունը:
 
Մասնավորապես՝ վառ լուսավորության դեպքում խախտվում է քնի ցիկլը, ինչպես նաև կենսաբանական ժամը, ինչը հանգեցնում է առողջական տհաճ խնդիրների: Մելատոնինի պարունակության մակարդակի անկման պատճառով կարող է երկրորդ տիպի դիաբետ ձևավորվել, ինչպես նաև`   ճարպակալում և նույնիսկ`   քաղցկեղ:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: