Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները. քարեր, ջերմուկներ, անտառներ

Հայկական լեռնաշխարհը բազմապիսի շինանյութերի հարուստ շտեմարան է: Լայնորեն տարածված են բազմագույն տուֆերը (վարդագույն, սև, սպիտակ և այլն), որոնցից առանձնապես հայտնի է Արթիկի հռչակավոր հանքավայրը:

Հանդիպում են նաև մարմարի, բազալտի, գրանիտի, քարախնկի (պաղլեղի կամ շիբի), պեմզայի (գայլախազի), պերլիտների, կավի, կրաքարերի և այլ օգտակար հանածոների հարուստ հանքեր:

 
Քարածխի զգալի պաշարներ կան Տայքի Օլթի գյուղաքաղաքի շրջանում, Շիրակում(Ջաջուռ), Տավուշում (Իջևան), Արարատում (Ջերմանիս):  Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխել են սառը և տաք աղբյուրներ, որոնք հայտնի էին ջերմուկներ անունով: 
 
Հնուց ի վեր հռչակված էին Վայոց ձորի Ջերմուկը, Եղեգիք-Եղեգին Կարնոդաշտում, Վարշակի աղբյուները`   Ծաղկոտնում, Ջերմաջրի (Արքունական բաղնիքներ) բուժիչ ջրերը Վայկունիք գավառի տարածքում (Արցախ) և այլն: Հայտնի էին նաև Բջնիի, Արզնիի, Դիլիջանի, Արարատի, Գավառի տաք և սառը հանքային աղբյուները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: