Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի ջրային ռեսուրսները. գետեր (մաս 1)

Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում ջրային ռեսուրսների հարստությամբ: Այն Առաջավոր Ասիայի գլխավոր ջրաբաշխն է, և պատահական չէ, որ հին Միջագետքի սեմական բնակչությունըդեռ Ք.ա. II հազարամյակում տվել է Նաիրի՝ «գետերի երկիր» անվանումը:

Այստեղից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Երասխը, Հալիսը, Գայլգետը, Կուրը, Ճորոխը: Հայոց մայր գետը Երասխն է կամ Արաքսը, որի ավազանն ամբողջությամբ մտնում է Հայկական լեռնաշխարհի մեջ: Երասխի ակունքները գտնվում են Բյուրակնյան լեռների շրջանում:

Հնում Երասխն անջատ թափվում էր Կասպից ծով, բայց ժամանակի ընթացքում գետը փոխել է հունը և միացել Կուրին: Երասխն ունի բազմաթիվ վտակներ`   Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Տղմուտ և այլն: Վաղնջագույն ժամանակներից Երասխն ունեցել է տնտեսական և քաղաքական հսկայական նշանակություն:

Նրա միջին հոսանքի ավազանում է տարածվում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ և արգավանդ հարթությունը`   Արարատյան դաշտը, որը դարեր շարունակ եղել է հայոց պետականության քաղաքական կենտրոնը`   արքայանիստ ոստանը:

Արարատյան դաշտում են կառուցվել հայոց պետության հնագույն մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը: Այստեղ է գտնվում նաև ՀՀ մայրաքաղաք Երևանը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: