Հանրագիտարան

Շրջանառության մեջ դրվեց «մանրէ» բառը

1878 թվականի փետրվարի 26-ին ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր էմիլ Լիտրեի «թեթև ձեռքով» շրջանառության մեջ դրվեց «մանրէ» բառը: «Մանրէներ»-ը (միկրոբներ) կենդանի օրգանիզմների հավաքական խմբի անվանում է:

Մանրէներն իրենց չափերի պատճառով անտեսանելի են անզեն աչքի համար: Մանրէների չափերը փոքր են 0.1մմ-ից: Դրանց կազմի մեջ են մտնում ինչպես պրոկարիոտներ, այնպես էլ էուկարիոտներ`   բակտերիաներ, որոշ սնկեր և այլն:

 

Միկրոօրգանիզմների մեծամասնությունը միաբջիջ է, սակայն կան նաև բազմաբջիջ միկրոօրգանիզմներ: Մանրէների ուսումնասիրմամբ է զբաղվում մանրէաբանություն գիտությունը:
 
Առաջին անգամ միկրոօրգանիզմները հայտնաբերվել են 17-րդ դարում, երբ հնարավորություն եղավ ուսումնասիրել դրանք օպտիկական սարքերով, որոնք մեծացնում էին օրգանիզմի չափերը 160-200 անգամ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: