Հանրագիտարան

Ռադիոյի համաշխարհային օր

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ.-ի փետրվարի 13-ին:

Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»:

 

Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:
 
Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: