Հանրագիտարան

Սուրբ Նեոֆիտի օր

Կիպրոսում է գտնվում ամենագեղեցիկ և ամենաշատ այցելվող սուրբ Նեոֆիտի վանքը: Շատ վաղ հասակից Նեոֆիտը որոշում է, որ պետք է ծառայի Աստծուն և սկսում է պատրաստվել՝ դառնալու կուսակրոն:

Հավատարիմ մնալով իր որոշմանը՝ ավելի ուշ հեռանում է սուրբ Հովհան Ոսկեբերան լեռնային վանքը և կուսակրոն ձեռնադրվում:

Նեոֆիտը սիրում էր ժամանակն անցկացնել մենության մեջ՝ կարդալով աղոթքներ և աստվածաբանական աշխատություններ:
 
Շուտով, սակայն, Նեոֆիտը որոշում է այցելել Երուսաղեմ և գտնել հանգիստ մի վայր անապատում՝ ճգնավորական կյանքը շարունակելու: 
 
Նեոֆիտը գտնում է մի քարանձավ և բնակություն հաստատում այնտեղ: Նա մահանում է 80 տարեկանում:
 
Յուրաքանչյուր տարի հունվարի 24-ին սուրբ Նեոֆիտի քարանձավում կատարվում է հանդիսավոր խաչամուտք:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: