Հանրագիտարան

Կարլ Մարիա ֆոն Վեբեր

Կարլ Մարիա ֆոն Վեբեր (Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Վեբեր, 1786թ., նոյեմբերի 18/19, Էյտին, Գերմանիա - 1826թ., հունիսի 5, Լոնդոն) բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր:

Կարլի ծնողները երաժիշտներ էին, ուստի դեռ մանկուց երեխայի մեջ սերմանում են մեծ սեր երաժշտության նկատմամբ: Կարլը մանուկ հասակում սովորում է դաշնամուր նվագել և երգել:

 

Արդեն 15 տարեկանում Վեբերը գրում է մի շարք դաշնամուրային հաջողված ստեղծագործություններ: 1810թ.-ին Վեբերը՝ որպես դաշնակահար, հյուրընկալվում է մի շարք երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա:
 
Հայտնի են Վեբերի  «Ազատ հրաձիգը» (գերմ.՝ Der Freischütz, 1821), «Էվրիանթ» (Euryanthe, 1823) և «Օբերոն» (գերմ.՝ Oberon, 1826) օպերաները:  
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: