Հանրագիտարան

Հերակլ II-րդ

Հերակլ II-րդ (1720-1798թթ.), Կախեթի (1744թ.-ից), ապա՝ Քարթլ-Կախեթի (1762 թ.-ից) թագավոր։ Վրաց Բագրատունիների դինաստիայից։ Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն:

Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովհաննես Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր:

Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ֆեոդալական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական իրավիճակի պատճառով:
 
1783 թվականին Հերակլ II-ը կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից:
 
Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում 1756 թվականին, Թելավում 1782 թվականին):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: