Հանրագիտարան

Գույնը փոխող պաղպաղակ

Իսպանացի ֆիզիկոս, խոհարար Մանուել Լինարեսի համար ֆիզիկան ոչ միայն բանաձևերի ամբողջություն է, այլև զվարճանքի աղբյուր: Իր տեսակետը հաստատելու համար ֆիզիկոսն ստեղծել է գույնը փոփոխող պաղպաղակ:
Նա ստեղծել է նոր տեսակի պաղպաղակ՝ "Xamaleon", որը պատրաստված է բնական բաղադրիչներից, սակայն հալչելու հետ մեկտեղ փոխում է իր գույնը։ Համեղ աղանդերը սառը վիճակում երկնագույն է, սակայն երբ սկսում է հալչել, դառնում է վարդագույն։ 
 
Ըստ խոհարարի՝ պաղպաղակը պատրաստված է մորուց, կակաոյից, նուշից, բանանից, պիստակից, վանիլից ու կարամելից։ Նա, սակայն, հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել պաղպաղակի բաղադրության վերաբերյալ, որպեսզի դա շարունակի մնալ միայն իր գաղտնիքը։
 
Աղբյուրը՝ Tert.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: