Առողջապահություն

Երբ կանչել շտապ բժշկական օգնություն

Կան ընդհանուր ցուցիչներ, որոնց դեպքում ծնողները պետք է դիմեն բժիշկների օգնությանը: Այսպես, առաջին ցուցիչներից են բարձր ջերմությունը և սրտխառնոցը: Եթե երեխայի մոտ մարմնի ջեմաստիճանը 38 աստիճան է, ապա ժամանակն է դիմել բժշկի: Մյուս նշաններն են սննդից հրաժարվելն ու առհասարակ այն դեպքերը, երեբ երեխան իրեն սովորականի պես չի դրսևորում:
Նման դեպքերում այցելությունը բժշկին հետաձգելը կարող է ճակատագրական լինել: Երեխայի մոտ հիվանդություններն սկսում են աննկատ ու զարգանում են շատ արագ:
 
Որքան շուտ տանեք երեխային հետազոտության, այնքան շուտ բժիշկը կնշի ճիշտ ախտորոշումը, և հնարավոր կլինի կանխարգելել հիվանդության զարգացումը:
 
Եվ այսպես, պարզենք՝ որ դեպքերում է անհրաժեշտ անհապաղ շտապ օգնություն կանչել՝
 
երբ մինչև 4 տարեկան երեխայի ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է,
 
- եթե երեխայի մոտ դողէրոցք է, ինչն ուղեկցվում է բարձր ջերմությամբ և ցնցումներով,
 
- եթե երեխայի մոտ կան կենտրոնական նյարդային համակարգի խնդիրներ,
 
- եթե երեխան ունի նյութափոխանակության ժառանգական խնդիր,
 
- եթե երեխան ունի սրտանոթային համակարգի խնդիրներ,
 
- եթե երեխան աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունի
 
- երբ նա ստացել է կենցաղային վնասվածք և ունի թուլության զգացողություն:
 
Բոլոր դեպքերում հիմնական ցուցիչները հետևյալներն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դողէրոցք, սրտխառնոց ու փսխումներ, սննդից հրաժարում ամբողջ օրվա ընթացքում:
 
Այս ցուցիչներից որևէ մեկի առկայության պարագայում պետք չէ հապաղել, անհրաժեշտ է դիմել բժշկին:
 
Աղբյուրը՝ Aroxj.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: