Առողջապահություն

Երեխայի նստելու դիրքից է կախված նրա արդյունավետ ուսուցումը

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ երեխայի ուսուցման գործում շատ կարևոր է նրա նստելու դիրքը: Նրանք փաստում են, որ երեխան նստած դիրքում ավելի հեշտ է ընկալում տրված նյութը, սովորում է ավելի արագ ու արդյունավետ: Մարմնի նման դիրքը հատկապես կարևոր է այն երեխաների համար, որոնց մոտ նկատվում է մտավոր զարգացման ուշացում:
Մտավոր զարգացման բաղկացուցիչ մասն առարկաները ճանաչելու և դրանք միմյանցից զանազանելու ունակությունն է։ Փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ 5-6 ամսական երեխաները չեն կարող ինքնուրույն առարկաները տարբերել իրարից։ 6 ամսական երեխան, սակայն, կարողանում է զննել, շոշոփել և փորձել առարկաների համը, ուստի այս դեպքում իրերը զանազանելը դառնում է շատ ավելի հեշտ։
 
6 ամսական երեխաները կարողանում են արդեն առանց ուրիշի օգնության նստել, որը նրանց հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել իրենց շրջապատող առարկաները։ Ստացված արդյունքները վկայում են, որ ինքնուրույն նստելն էական ազդեցություն է թողնում երեխայի սովորելու կարողության վրա։
 
Եթե երեխան դեռևս չի կարողանում ինքնուրույն նստել, ապա կարելի է օգտագործել նստելու համար նախատեսված հատուկ միջոցները։ Նույնիսկ այս դեպքում երեխան կարող է սովորել այնպես, ինչպես ինքնուրույն նստող երեխաները։
 
Աղբյուրը՝ Aroxj.am 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: