Ձեզ ենք ներկայացնում Հնդկաստանը իր բոլոր հետաքրքիր կողմերով: Բացահայտեք հնդիկ ժողովրդին այնպես ինչպես կան:
1. Հնդկաստանը զբաղեցնում է Միացյալ Նահանգների տարածքի մոտ 1/3-ին համարժեք տարածք, բայց այն երկրորդ ամենաբնակեցված երկիրն է աշխարհում՝ 1.166.079.217 բնակիչ: Հնդկաստանը տարածքի մեծությամբ յոթերորդ երկիրն է աշխարհում՝ 3.287.263 կմ²:
2. Հնդկաստանն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է:
3. Կումբ Մելա տոնակատարությունը կրոնական է և անց է կացվում տասներկու տարին մեկ Հնդկաստանում: 2001 թվականին միջոցառմանը ներկա էր 60 միլիոն մարդ, որը ռեկորդային թիվ էր: Այն համարվում է երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումը: Մարդկանց բազմությունը նկարվել է տիեզերքից:
4. Շատ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար և կարծում են, որ ավելի լավ է ձախ ձեռքով ջուր շաղ տան համապատասխան ուղղությամբ, հետևաբար ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր և ուտելիս երբեք չի օգտագործվում:
5. Բնության չորս տարրերն (կրակ, հող, ջուր, օդ) աղտոտելուց խուսափելու համար զորոաստրիանիզմի հետևորդները Հնդկաստանում չեն թաղում մեռելներին, այլ մարմինները թողնում են «Լռության աշտարակներ» կոչվող շինություններում. անգղները մաքրում են տարածքը մարմիններից: Չորանալուց հետո ոսկորները նետում են կենտրոնական ջրհորի մեջ
6. Չի թույլատրվում հնդկական արժույթը` ռուպին, երկրի տարածքից դուրս տանել:
7. Հնդկաստանը աշխարհում առաջին երկիրն է մահացածների թվով` 32.719, իսկ Ռուսաստանը երկրորդը` 28.904 մահացած ամեն տարի:
8. Ավելի քան մեկ միլիոն հնդիկ միլիոնատեր կա, սակայն մեծ մասն ապրում է օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ: Հնդկաստանի բնակչության մոտ 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:
9. Հնդկաստանի քաղաքներում կարելի է տեսնել ազատ թափառող կովեր: Կովերը սրբություն են համարվում և հաճախ կրում են տիլակ՝ բարի բախտի հնդուիստական խորհրդանիշ:
10. Պարը Հնդկաստանի ամենազարգացած մշակույթի ճյուղերից է: Այն տաճարներում աստվածներին երկրպագելու անբաժանելի մասն էր: Հնդկական պարն առանձնանում է ձեռքի արտահայտիչ շարժումներով:
11. Աղտոտված ջրի պատճառով փորլուծությունը շատ տարածված է երկրում:
12. Հնդիկ կանանցից շատերը երբեք բարձրաձայն չեն արտաբերում իրենց ամուսնու անունը, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք: Նրան դիմելու համար կինն օգտագործում է բազմաթիվ տարբեր անուղղակի հղումներ, ինչպիսիք են՝ լսիր, բարեւ, կամ նույնիսկ կարող է նրան դիմել որպես իր երեխայի հորը:
13. Այրին դժբախտության խորհրդանիշ է համարվում, այլապես նրա ամուսինը չէր մահանա: Որոշ ուղղափառ ընտանիքներում այրիներին չի թույլատրում շփվել նորապսակների հետ, իսկ նրանց ներկայությունը հավաքներին չի խրախուսվում:
14. Հնդկաստանը համարվում է շախմատի հայրենիքը: Բառը ծագել է սանսկրիտերեն «չատուրանջա» բառից, որ նշանակում է չորս խաղաքար՝ հավանաբար փիղը, ձին, նավակն ու զինվորը:
15. Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:
16. Հնդկաստանում գտնվող Խաջուրահո տաճարը հայտնի է իր էրոտիկ քանդակներով: Այն երկրի ամենահայտնի վայրերից է: Զբոսաշրջիկները հաճախ են գալիս այստեղ: Գիտնականները դեռ փորձում են բացահայտել էրոտիկ նկարների նպատակը, որոնց մեջ երբեմն ներկայացված են նաև կենդանիներ:
17. Առաջին անգամ բամբակն աշխարհում մշակվել է Հնդկաստանում: Հռոմեացի կայսրերը կրում էին բամբակից պատրաստված նուրբ հագուստ, որ բերվում էր Հնդկաստանից և անվանում այն «մշակված քամի»:
18. Հնագույն և միջնադարյան Հնդկաստանում այրիացած կնոջ զոհաբերությունն ամուսնու հուղարկավորության ժամանակ շատ սովորական երեւույթ էր:
19. Հիմալայան լեռները (բառը ծագել է սանսկրիտերենից` «հիմա», որ նշանակում է ձյուն և «ալայա», որ նշանակում է «ապրել») գտնվում են Հնդկաստանի հյուսիսային մասում: Այն 1.500 մղոն երկարություն ունի, և բարձրությունը գնալով մեծանում է՝ մոտավոր 2.5 սմ ամեն տարի:
20. Հնդկաստանը աշխարհի խոշորագույն չոր լոբի արտադրող երկիրն է: Այն նաև բանան արտահանող առաջին երկիրն է աշխարհում, իսկ Բրազիլիան երկրորդն է:
21. Հնդկաստանում հագուստի ծալվածքն ու գույնը սոցիալական դասակարգման կարևոր մաս են: Ավելին՝ կինը կարող է դիտվել որպես անպարկեշտ կամ պարկեշտ մեկը՝ կախված նրանից, թե ինչպես է կիսում մազերը:
22. Ունենալով 150.000 բաժանմունք՝ Հնդկաստանի փոստային ցանցը համարվում է խոշորագույնն ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, սովորական է, որ նամակը կարող է տեղ հասնել երկու շաբաթում՝ անցնելով 50 կմ ճանապարհ:
23. Հնդկաստանում ականջից բռնելը նշանակում է ապաշխարհություն և անկեղծություն:
24. Բեգալի վագրը համարվում է Հնդկաստանի ազգային կենդանին: Մի ժամանակ, այն հանդիպում էր ամենուրեք, բայց ներկայումս 4000-ից քիչ վայրի վագր է մնացել երկրում:
25. Հնդիկները կարևոր դերակատարում են ունեցել ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Օրինակ՝ Sun Microsystems-ի համահիմնադիր Վինոդ Քոզլան, Pentium chip-ի ստեղծող Վինոդ Դեմը և Hotmail-ի հիմնադիր Սաբիր Բաշիան բոլորը հնդիկներ են:
26. Ալեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 356-323) այն կարևորագույն դեմքերից էր, ում շնորհիվ Հնդկաստանի և արևմուտքի միջև կապ հաստատվեց:
27. Բրիտանական իշխանությունը տևեց 1858 թվականից մինչև 1947 (չնայած բրիտանացիները մեծ ազդեցություն ունեին Հնդկաստանում 1700 թվականներից սկսած): Բրիտանացիների ազդեցությունը կարելի է տեսնել հնդկական ճարտարապետությունում, կրթական համակարգում, տրանսպորտում և քաղաքականությունում: Հնդկաստանում ամենամեծ թերացումները կապված են բրիտանական իշխանության հետ:
28. Հնդկաստանում ներկայացված են աշխարհի խոշորագույն կրոնները: Ավելին՝ հինդուիզմը, բուդդիզմը, ջաինիզմը և սիքհիզմը, ծագել են Հնդկաստանում:
29. Հնդիկների 80%-ը հինդուիստ են: Մուսուլմանները Հնդկաստանի ամենամեծ փոքրամասնությունն են և կազմում են ամբողջ բնակչության 13 տոկոսը: Հնդկաստանն աշխարհում երրորդ երկիրն է մուսուլմանների բնակչությամբ՝ Ինդոնեզիայից և Պակիստանից հետո:
30. Հնդկաստանը ֆիլմարտադրությամբ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այն տեղակայված է Մումբայ քաղաքում, որը հայտնի է որպես «երազանքների քաղաք»: «Բոլիվուդ» բառի «բ» տառը Բոմբայ բառից է, որը Մումբայ քաղաքի նախկին անունն է: Գրեթե բոլոր բոլիվուդյան ֆիլմերը մյուզիքլներ են:
31. Մումբայը (Բոմբայ) Հնդկաստանի ամենամեծ քաղաքն է՝ 15 միլիոն բնակչությամբ: 1661 թվականին բրիտանացի ինժիներները կառուցել են խճուղի՝ Բոմբեյի բոլոր յոթ կղզիները համախմբելու նպատակով:
32. Մոհանդաս Կ. Գանդին (1869-1948) աշխարհին հայտնի է Մահաթմա անունով, որ սանսկրիտով նշանակում է «գերագույն հոգի»: Իր ողջ կյանքը նվիրել է բրիտանական իշխանությունից Հնդկաստանը խաղաղորեն ազատելու գործին: Իր պայքարն իրականում քաղաքացիական ընդվզում էր: Նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, համարվում է ազգային տոն: Նրան սպանել են 1948 թվականին:
33. Լոտուսը համարվում է սուրբ ծաղիկ թե՛ հինդուիստների և թե՛ բուդդիստների շրջանում: «Լոտուսի տաճար» կոչվող աղոթատեղը գտնվում է Դելիում: Այն կառուցված է լոտուս ծաղկին նման՝ 27 հսկա մարմարե ծաղկաթերթերով:
34. Հնդկական թզի ծառը (Բանյան ծառը) համարվում է անմահության խորհրդանիշ, որի մասին նշված է բազմաթիվ հնդկական առասպելներում և լեգենդներում: Այն համարվում է ազգային ծառ:
35. Երկրի պաշտոնական անվանումն առաջացել է Ինդոս գետի անվանումից, որն, ամենայն հավանականությամբ, ծագել է սանսկրիտերեն «սինդխու» բառից, որ նշանակում է «գետ»: Հնդկաստանն ունի նաև երկրորդ անվանում` Բհարաթ, որը ծագում է «Մահաբհարաթա» էպոսի գլխավոր հերոսի անունից:
36. Կրիկետ սպորտաձևը, որ Հնդկաստանում ներկայացվել է բրիտանացիների կողմից, ամենահայտնի սպորտաձևն է երկրում: Հոկեյը համարվում է ազգային սպորտաձև: 1928 թվականի Օլիմպիական խաղերում Հնդկաստանի հոկեյի թիմը ոսկե մեդալ է նվաճել:
37. Հնդիկները կարևոր ներդրում են ունեցել եռանկյունաչափության և հանրահաշվի մեջ: Հաշվարկման տասնորդական համակարգը հայտնագործվել է Հնդկաստանում մ.թ.ա. 100 թվականին: Զրոյի գաղափարը ևս վերագրվում է Հնդկաստանին:
38. Հնդկաստանի ազգային ուտելիքը մանգոն է: Ազգային թռչունը սիրամարգն է, որ սկզբնապես պահվել է որպես ուտելիք:
39. Շատ պատմաբաններ գտնում են, որ առաջին պլաստիկ վիրահատության մասին արձանագրվել է հին հնդկական լեզվով՝ սանսկրիտով:
40. Հնդկերենը և անգլերենը Հնդկաստանի պաշտոնական լեզուներն են: Կառավարությունն ընդունում է նաև 17 այլ լեզուներ: Բացի այդ լեզուներից՝ երկրում խոսում են 1.652 տարբեր բարբառներով:
41. Հնդկաստանի գյուղական համայնքները հիմնականում կաթնամթերք են արտադրում, ահա թե ինչու է Հնդկաստանը դարձել կաթնամթերք արտադրող ամենախոշոր երկիրն աշխարհում:
42. Հնդկաստանում է գտնվում աշխարհում երրորդ ամենամեծ ճանապարհային ցանցը: Հնդկաստանում է գտնվում նաև աշխարհի երկրորդ ամենամեծ երկաթգծի ցանցը, որը համարվում է աշխարհի ամենախոշոր քաղաքացիական աշխատատեղը՝ 16 միլիոն աշխատավոր:
43. Գետերը կարևոր տեղ են զբաղեցնում Հնդկաստանի հանրաճանաչ մշակույթի և բանահյուսության մեջ: Դրանց երկրպագում էին ինչպես աստվածուհիների, որովհետև դրանք ջրում էին չորացած ափերը, իսկ օրինակ Գանգեսում լողալ նշանակում է ազատվել գործած մեղքերից:
44. Ռազիյա Սուլթանան (1205-1240) Հնդկաստանի առաջին կին-առաջնորդն էր: Նա համարվում էր հոյակապ առաջնորդ, չնայած ղեկավարել է ընդամենը երեք տարի՝ նրան սպանել են:
45. Շատ հնդիկներ հաց ուտելուց առաջ լվանում են ձեռքերն ու ոտքերը: Քաղաքավարի է աջ ձեռքով ուտելը: Կանայք ուտում են, երբ բոլորն արդեն կերել, վերջացրել են: Ուտելիքի վատնումը մեղք է համարվում:
46. Վեդիկ կոչվող ժամանակաշրջանում ձիու զոհաբերությունը հաստատում էր թագավորի գերագույն իշխանությունը Հնդկաստանում:
47. Հնդկաստանում ընդունված է հուղարկավորություններին կրել սպիտակ, ոչ թե սև հագուստ: Այրիները սովորաբար կրում են սպիտակ հագուստ՝ ի տարբերություն ամուսնացած և միայնակ կանանց, ովքեր հագնում են գույնզգույն հագուստ:
48. Ամբողջ երկիրը գտնվում է մեկ ժամային գոտում:
49. Հնդկաստանի Անկախության օրը՝ 1947 թվականանի օգոստոսի 15-ին, երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մի միլիոն մարդ:
50. Վերջին տարիներին հնդիկ հեղինակները համաշխարհային գրականությանը թողել են այնպիսի վեպեր, ինչպիսին է, օրինակ, Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ը (1988):
51. Հնդկաստանում կարելի է հանդիպել տարվա վեց եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն, ամառային մուսսոն և ձմեռային մուսսոն:
52. Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենախոշոր թեյ արտադրող երկիրը, իսկ թեյն ամենատարածված ըմպելիքն է երկրում:
53. Թաջ Մահալը («թագադրության պալատ») կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր (1592-1666) կողմից իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի (1593-1631) համար: Այս ճարտարապետական գեղեցկությունն իր բարդության համար անվանել են «մարմարե ձեռագործ»:
54. Հնդկաստանում առաջին և մեծագույն քաղաքակրթությունը ձևավորվել է Ինդոս գետի (հիմա Պակիստանում) հովտի շուրջ մ. թ. ա. 3000 թվականին:
55. Ինդոսի քաղաքակրթության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 2000 թվականին, արիացիները շարժվեցին դեպի Հյուսիս-արևմտյան Հնդկաստան և ղեկավարեցին այն վեդիկ կոչվող ժամանակաշրջանում:
56. Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Հնդկաստանը, քանի որ մտածում էր նաև բացահայտել «օվկիանոսի» գաղտնիքը: Նրան պատմել էին հսկայական ծովի մասին, որը հոսում էր մի կտոր հողի շուրջ: Երբ նա հասավ Հնդկական օվկիանոս, նա մի քանի խոշոր կենդանի զոհաբերեց Պոսեյդոնին՝ իր նպատակին հասցնելու համար:
57. Հույն քանդակագործությունը մեծապես ազդել է հնդկական աստվածների և աստվածուհիների բազմաթիվ դիմանկարների վրա, մասնավորապես մ. թ. ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումից հետո: Իրականում, հին հնդիկ աստվածներն ունեին հունական առանձնահատկություններ, և միայն հետո հստակ հնդկական առանձնահատկություններ ձևավորվեցին:
58. Չանդրագուպտա Մաուրայան (մ. թ. ա. 340-290) Հնդկաստանի առաջնորդներից մեկն է, ով հիմնել է Մաուրյան կայսրությունը (մ. թ. ա. 321-185): Նրա պահակախումբը ձիավարող կանանցից էր բաղկացած:
Աղբյուրը՝ Blognews.am