Հանրագիտարան

Մեկնարկեց առաջին «Մոսկովյան միջազգային կինոփառատոն»-ը

1959 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկել է առաջին «Մոսկովյան միջազգային կինոփառատոն»-ը (Московский Международный кинофестиваль (ММКФ)): Մեկնարկած կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է Սերգեյ Բոնդարչուկն իր «Մարդու ճակատագիրը» ֆիլմով:
Ֆիլմարտադրության ասպարեզում տեխնիկական բարեփոխումների համար հատուկ մրցանակ է շնորհվել «Ծեր զինվորի նոր պատմությունը» չինական ֆիլմին:
 
Սկսած 1995 թվականից`   կինոփառատոնն անց է կացվել ամեն տարի: Ներկայացվել են ինչպես լիամետրաժ խաղարկային ֆիլմեր, այնպես էլ վավերագրական և գիտահանրամատչելի:
 
1989 թվականից գլխավոր մրցանակ է սահմանվել «Ոսկե Գեորգի»-ն: Այժմ նշված կինոփառատոնն աշխարհում ամենաճանաչվածներից մեկն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: